Ռադիոլուրի հյուրասրահ

Մահվան ելքերով արտակարգ դեպքեր՝ Արմավիրում․ գնահատում են մարզպետն ու փորձագետը

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը չի հիշում վերջին տարիներին սննդային թունավորման մեկ այլ դեպք, երբ հետևանքներն այսքան ծանր լինեին։

«Հերթական ցավալի դեպքն ապացուցում է, որ սննդի անվտանգության խնդիրներին մատների արանքով պետք չէ նայել»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է պարենային իրավունքի փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ սննդի անվտանգության ոլորտում վերահսկողությունը ոչ թե կանխարգելիչ է, այլ՝ իրավիճակային։ Խնդիրն, ըստ փորձագետի, ոչ միայն վերահսկողության բացերն են, այլ նաև տնայնագործ պայմաններում պատրաստվող խմիչքների լայն սպառման մշակույթը։

Դրանց հիմնական վտանգը մեթիլ սպիրտի բարձր պարունակությունն է՝ ասում է Պիպոյանը։ Արմավիրում մահվան ելքով սննդային թունավորումների և «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում մարդկային կյանքեր խլած պայթյունի մասին զրուցել ենք նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։

Back to top button