ԿարևորՍպորտ

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել միջազգային առցանց մրցաշարում

Ուզբեկստանի անկախության  օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը հայտավորված էին Հայաստանի երեք մարզիկներ։   

Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / երկամարտի 355 կգ-ով / 165կգ + 190կգ / գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային  Սամվել  Գասպարյանը  381 կգ ով / 170կգ +211կգ /  զբաղեցրեց երրորդ տեղը և  արժանացավ բրոնզե մեդալի:

Առավել վստահ հանդես եկավ մեր երկրի երրորդ  պատվիրակ, աշխարհի մինչև 20 տարեկանների գործող  չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը։  Այս անգամ նա նորից հաղթող ճանաչվեց,  երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք  / 195կգ  + 230կգ /:

Back to top button