ԿարևորՄշակույթ

Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 112-ամյակը:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում օգոստոսի 24-31-ը իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի 112-ամյակին։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամից հայտնում են, որ #Saroyanweek-ի ավարտին՝ հենց գրողի ծննդյան օրը ժամը 10։00-22։00 «Զանգակ» գրատանն այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Սարոյանի գրաֆիկական աշխատանքների վերատպությունների բաց ցուցադրությունը:

Ներկայացված աշխատանքները Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի և «Forever Saroyan» ՍՊԸ-ի արխիվից են: Ինչպես նաև ծանոթանալ Սարոյանի ավատարին թանգարանի AR ստիկերների միջոցով, այցելել գրողի վիրտուալ թանգարան` օգտվելով վիրտուալ իրականության շրջայցի հնարավորությունից (VR), և վերցնել իրենց հետ սարոյանական ստիկերների փաթեթ կամ էջանիշ՝ որպես ոգեշնչում և տոնական օրվա խորհրդանիշ:   

Օրվա ավարտին՝ 22։00-ին Renaissance Foundation Armenia ֆեյսբուքյան հարթակում  կցուցադրվի «Լույսեր, տեսախցիկ, Սարոյան» դոկումենտալ ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ՝ նվիրված Սարոյանի կյանքին, ստեղծագործությանը, ինչպես նաև տուն-թանգարանի ստեղծման պատմությանը։

Օգոստոսի 31-ը կնշանավորվի նաև Saroyan Store-ի (https://bit.ly/2QxBKpG) բացմամբ․ թանգարանի առցանց խանութի նպատակն է յուրահատուկ հուշանվերների օգնությամբ տարածել սարոյանական ոճն ու ոգին։

Back to top button