Ծովահայեր

Սևանի ջրափրկարարները. «Ծովահայեր»

«Ծովահայեր»-ը մեկ օր անցկացրել է ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հետ, ապրել նրանց արկածային կյանքով ու ներկայացնում է բացառիկ տեսագրություններ՝ ջրափրկարարական գործի դաժան դրսևորումներից։

Հայաստանում ունենք 120 ջրանցք, 74 ջրամբար, ավելի քան 100 լիճ ու լճակ, չհաշված՝ գետերն ու գետակները, և բոլորն էլ՝ վերահսկողությունից դուրս։ Այդ ջրերում հիմնականում շատ ցածր տեսանելիություն է կամ՝ տեսանելիության իսպառ բացակայություն։

Հատուկ ջրափրկարարական ջոկատի սուզորդները խեղդվածի դին հաճախ որոնում են շոշափելով, թանձր  ջրում, մթության և տիղմի մեջ: Երբ նրանց ձեռքերը մարդկային մարմին հիշեցնող ինչ-որ բան են շոշափում, ուրեմն առաջադրանքը կատարված է։

 Չնայած դժվարություններին՝  ուժեղ կամք, հոգեբանական պատրաստվածություն ու արկածներ սիրող տղաներին ձգում է ջրափրկարարական հատուկ ջոկատը։

Ցուցադրել ավելի
Back to top button