ԿարևորՀասարակություն

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան 60-ամյակի առթիվ:

«Հարգելի ՛ Բակո Սահակի

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ: Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար:

Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք»:

Back to top button