ԿարևորՄիջազգային

Թուրքիան գերմանական ռազմական օդանավին արգելել է իր տարածքով Հայաստան թռչել․ Der Spiegel

Հուլիսի վերջին Քյոլնից Երևան ուղևորվող գերմանական ռազմական ինքնաթիռին արգելվել է հատել Թուրքիայի օդային տարածքը՝ նախօրեին հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը:

Հրապարակման համաձայն՝ օդային երթևեկության թուրք կարգավարները, առանց բացատրության, հրաժարվել են թույլ տալ, որ գերմանական ինքնաթիռը թռչի երկրի օդային տարածքով՝ ստիպելով Airbus 310-ին վերադառնալ Քյոլն։

Ըստ պարբերականի, գերմանացի զինվորականներն այդ միջադեպը որպես Անկարայի կողմից կանխամտածված սադրանք են որակում:

Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան հայ խաղաղապահներին Գերմանիա փոխադրելու։ Զինվորականները Աֆղանստան գործուղվելուց առաջ պետք է վերապատրաստում անցնեին Գերմանիայում։

Արդյունքում, օգոստոսի կեսերին, գերմանական օդուժը ստիպված է եղել շատ ավելի երկար ճանապարհ անցնել Ռուսաստանի տարածքով`հայ զինծառայողներին տեղափոխելու համար։

Back to top button