ԿարևորՀասարակություն

Հայաստանից դեպի ՌԴ չարթերային չվերթեր կիրականացվեն

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում Հայաստանից օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 12-ը ևս 20 չվերթ կիրականացվի, հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

Չվերթերը կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով.

Երևան-Սամարա, Ngt767 չվերթ, թռիչքը կկայանա օգոստոսի 30–ին` ժամը 16:30-ին (տեղական ժամանակով)։

Երևան–Վորոնեժ, Ngt747 չվերթ, թռիչքը կկայանա օգոստոսի 31–ին` ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Երևան-Եկատերինբուրգ, Ngt763 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 1–ին, ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Գյումրի-Մոսկվա չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 2–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան-Դոնի Ռոստով, Ngt751 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 2–ին` ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Երևան-Մոսկվա, SVR8950 չվերթ, կկայանա սեպտեմբերի 3–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան-Սոչի SVR8671 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 3–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Գյումրի-Մոսկվա չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 4–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան-Սանկտ Պետերբուրգ, SVR8814 չվերթ, կկայանա սեպտեմբերի 5–ին (մեկնման ժամը ճշտվում է)։

Երևան-Կրասնոդար, SVR8640 չվերթ, կկայանա սեպտեմբերի 6–ին (մեկնման ժամը ճշտվում է)։

Երևան-Մոսկվա, SVR8704 չվերթ, կկայանա սեպտեմբերի 7–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան-Սամարա, SVR8934 չվերթ, կկայանա սեպտեմբերի 7–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան-Մոսկվա, SBI3206 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 8–ին` ժամը 17:25-ին (տեղական ժամանակով)։

Գյումրի-Մոսկվա չվերթ, կկայանա սեպտեմբերի 8–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան-Սոչի, SVR8671 չվերթ, կկայանա սեպտեմբերի 8–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան-Մոսկվա, TYA9702 չվերթ, կկայանա սեպտեմբերի 9–ին` ժամը 16:10-ին (տեղական ժամանակով)։

Երևան-Կրասնոդար, SVR8640 չվերթ, կկայանա սեպտեմբերի 9–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան-Եկատերինբուրգ, SVR8950 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 10–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Գյումրի-Մոսկվա թռիչքը կկայանա սեպտեմբերի 11–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան-Սանկտ Պետերբուրգ, SVR8814 չվերթ, կկայանա սեպտեմբերի 12–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Back to top button