Ստարտափ Հայաստան

Համավարակը զբոսավար Նադյային «ստիպեց» թեյաբույսերի բիզնես հիմնել․ «Ստարտափ Հայաստան»

Ծնունդով Շիրակի մարզից Նադյա Հովհաննիսյանն արդեն երկար տարիներ աշխատում է որպես զբոսավար՝ համավարակի ընթացքում ամենաշատ տուժած ոլորտում։

2020-ի պատրաստած անակնկալները ոչ մեկիս սրտով չեղան, բայց ստացվեց այնպես, որ այն մարդիկ, որոնք համավարակի պատճառով կորցրեցին աշխատանքը, կամ էլ գումար վաստակելու աղբյուրները չորացան, սկսեցին ձեռքերը ծալած նստելու ու սթերսային վիճակից ընկճվելու փոխարեն ելքեր փնտրել։

Եվ ինչպես ասում էր Պարույր Սևակը՝ եթե չի մնում ճար, խենթերն են գտնում հնար։ Նադյան հայ խենթերից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close