Հատվող եթեր

Բալետ. գեղեցկություն արարող արվեստը

Ինչպե՞ս բալետի կախարդական աշխարհը գրավեց Րաֆֆի Գալստյանին և ի՞նչ դեր է խաղացել մասնագիտության ընտրության հարցում ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:

Ինչպե՞ս է երիտասարդ արտիստը հոգի դնում յուրաքանչյուր շարժման և հայացքի մեջ, արտացոլում կերպարի հոգևոր աշխարհը, բնավորությունն ու զգացմունքները, հուզում, դրական լիցքեր ու էներգիա փոխանցում հանդիսատեսին:

Ինչպե՞ս է հաջողվում երիտասարդ արտիստին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված բալետային մրցույթներին մշտապես զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Զրույց բալետի արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button