ԿարևորՀասարակություն

Ավելի հզոր ու ապահով Տավուշ

Պահապան զարգացման հիմնադրամ / Pahapan Foundation-ը (https://www.facebook.com/donate/239170173947721/), Տավուշի մարզպետարանի հետ միասին իրականացնում է դրամահավաք: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Դրամահավաքի արդյունքում բոլորիս աջակցությամբ.

• Կստեղծվեն ապաստարաններ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում` ապահովելով մեր խաղաղ բնակիչների անվտանգությունը:
• Կվերականգնվեն և կբարելավվեն սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման և բնակիչների կայուն եկամտի ապահովման համար:

Back to top button