ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Աջակցության 9-րդ ծրագրին դիմել է 1 միլիոն մարդ․ ամփոփվում են աջակցության արդյունքները

Կորոնավիրուսի սոցիալական  հետևանքների չեզոքացման  9–րդ ծրագրին  ռեկորդային թվով՝ մեկ միլիոնից ավելի դիմումներ են ստացվել, բավարարվել է դրանց մեկ հինգերորդը․ 193 հազար երեխայի համար վճարվել է 5 մլրդ դրամ։ Այս տվյալները «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ներկայացրել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ  Անի Ամիրշադյանը։

9-րդ ծրագիրն ուղղված էր  մինչև 18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ  չունեն գրանցված աշխատանք։  Յուրաքանչյուր երեխայի համար վճարվել է միանվագ  26500 դրամ։

Անի Ամիրշադյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիմնական մասն ավարտվել է։ Վերջին տվյալներով՝ ծրագրերից օգտվել է  480 հազար շահառու, գումարային արտահայտությամբ աջակցությունը կազմել  է  շուրջ 20․5 մլրդ դրամ։  

Ըստ Ամիրշադյանի ՝ թիրախային  է աջակցության 8–րդ ծրագիրը։ Շահառուների ցանկը մի քանի անգամ ընդլայնվել է, որոշակի փոփոխություններով  կրկնվել 20–րդ ծրագրի տեսքով։

Ամփոփելով ծրագրերը՝ սոցիալական ապահովության ծառայության պետը գլխավոր  խնդիր համարել է տվյալների ոչ լիարժեք բազաները։ 

Back to top button