ԿարևորՀասարակություն

Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Փարպի համայնքում փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում:

Նորակառույց 3.5 կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի կենտրոնական 6 փողոցներով: Տեղադրվելու են 32 նոր հենասյուներ՝ էներգոխնայող լուսադիոդային լամպերով, ևս 42-ը վերանորոգվելու են:

Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը 60%-ով լուսավորված կլինի:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Back to top button