ԿարևորՀասարակություն

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Չորս պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:

Տվյալ մրցափուլում առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Պրոֆեսիոնալ» մրցաձևի հաղթողը:

Back to top button