Ռադիոլուրի հյուրասրահ

Մոսկվայի «Ֆուդ սիթին» բաց է հայկական ապրանքների համար

Մոսկվայի «Ֆուդ սիթին» բաց է հայկական ապրանքների համար: «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ներկայացրել են հայկական ապրանքների իրացման ներկա խնդիրները Մոսկվայում և առհասարակ:

Ադրբեջանական «Ֆուդ Սիթիին» այլընտրանք

Ինչպես տեղակացնում է Մոսկվայում առևտրային գործունեություն իրականացնող Ալեքսանդր Բաբայանը, այսօր ադրբեջանական շուկան շարունակում է ընդունել հայկական ապրանքներ՝ առանց խոչընդոտի:

«Շուկայի ղեկավարությունը շարունակում է անարգել ու առանց դժկամության աշխատել հայ արտահանողների հետ»,- ասում է մոսկվայաբնակ գործարարը և հավելում, որ տարբեր լուրերի համաձայն, եղել են սկզբնական շրջանում դեպքեր, որ հայկական համարանիշով մեքենաները փոխել են համարները, նոր մուտք գործել տարածք, բայց, ընդհանուր առմամբ, այսօր իրացումը կատարվում է բնականոն, ինչպես տավուշյան վերջին ռազմական գործողություններից առաջ էր:

Արտահանման մասնագետ Էմիլ Ստեփանյանն էլ կարևորում է հայկական իրացման միջազգային չափորոշիչներին համապատասխան շուկա ունենալը, հետո նոր մտածել ազգայինը ներմուծելու մասին: «Շոլկվի պուտ» շուկա են այսօր փորձում տեղափոխվել, բայց շատ արտահանողներ դժգոհում են, որ խաբում են՝ ասում է։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկվում այլընտրանքային լավ շուկա ստեղծելու համար

ՌԴ ՀՀ դեսպանությունում հայ գործարարների հետ համատեղ քննարկվել և ստեղծվելու է մի կառույց, որը կզբաղվի հայկական ապրանքի իրացման խնդիրներով: «Հայերի կողմից ընտրվել է ոչ թե ադրբեջանական շուկան, այլ ստեղծել միջազգային պահանջներին համապատասխան և ներքին կանոնակարգված սխեմաներով աշխատող շուկա»,- ասում է Էմիլ Ստեփանյանը։

Քովիդը չի խագարել արտահանմանը

Համաճարակի օրերին հայկական ապրանքների արտահանումը չի տուժել։ Ավելին՝ որոշ ապրանքների մասով անգամ աճ է գրանցվել, օրինակ՝ պահածոների: Այս օրերին արտահանվել է գինի, պանիր, գյուղմթերք:

«Ռուսական շուկան անծայրածիր է, պետք է նոր բրենդներ ի հայտ գան՝ նոր փաթեթավորմամբ, առաջարկներով, և լավ առաջարկների դեպքում իրացումը խնդիր չէ»,- ասում են «Ռադիոլուրի հյուրասրահ»-ի բանախոսները և շեշտում, որ արտահանումն այսօր արդեն պետք է հետաքրքրի հայ ներմուծողներին: 

Back to top button