Հայկական հարց

Ըստ միջազգային պայմանագրային իրավունքի՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրավական ուժ չունի․ «Հայկական հարց»

Ըստ միջազգային պայմանագրային իրավունքի՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրավական ուժ չունի:

Ալեքսանդրապոլի պայմանագիրն ամփոփում է Թուրք-հայկական պատերազմը: Հայաստանը հայտնվել էր «բոլշևիկյան սալի և թուրքական մուրճի արանքում»:

Երկկողմանի ճնշում էր գործադրվում: Ըստ միջազգային պայմանագրային իրավունքի՝ նման պայմաններում կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրն ապօրինի է:

Հայկական կողմից այս փաստաթուղթը ստորագրող պատվիրակությունը չուներ նման լիազորություններ: Այն ներկայացնում էր արդեն լիազորությունները վայր դրած կառավարությանը:

Կար ևս մեկ կարևոր հանգամանք: Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել էր ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման պայմաններում, և հետևաբար այն չէր կարող ունենալ իրավական ուժ:

Ալեքսանդրապոլի և դրան հաջորդած պայմանագրերը նպատակ ունեին չեղարկելու Սևրի պայմանագիրը: Ալեքսանդրապոլի պայմանագրի 10-րդ հոդվածով Հայաստանին պարտադրվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից:

Այդ պահանջը լրացվում էր հիշյալ պայմանագրի 14-րդ հոդվածով: Դրա համաձայն՝ Հայաստանն ապագայում պետք է հրաժարվեր կնքել այնպիսի պայմանագրեր, որոնք կարող էին վնասել Թուրքիայի շահերին:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: Ճակատագրական պայմանագրեր՝ մաս 1-ին:

Back to top button