ԿարևորՄիջազգային

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նախօրեին Վրաստանում խոշոր վթար էր տեղի ունեցել, զոհվել էր 17 մարդ։

Back to top button