ԿարևորՀասարակություն

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել, հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,- նշված է հաղորդագրությունում:

Back to top button