ԿարևորՀասարակություն

Անտառների ոչնչացումը վտանգում է յուրաքանչյուրիս կյանքը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա, ինչը երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ն է։

«Անտառների կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը շրջակա միջավայրի նախարարության գործառույթների գերակա ուղղություններն են և չափազանց կարևոր մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։

Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի»,- ասված է նախարարի գրառման մեջ:

Back to top button