Ստարտափ Հայաստան

Երիտասարդ ամուսինների բիզնես գաղափարը երթուղային տրանսպորտից օգտվելն ավելի կհեշտացնի․ «Ստարտափ Հայաստան»

Կարապետ Տոնոյանն ու իր կին Մերի Փարսյանը դարերից եկած խնդիրներից մեկը մի օր որոշեցին վերցնել իրենց ուսերի վրա։

Զույգը հասկացավ, որ մտածածն իրականացնելու համար մեծ գումարներ են պետք։ Այդ ընթացքում Մերին ժամանակավորապես տեղափոխվում է ԱՄՆ։ Կարապետն այստեղ է աշխատում, կինը՝ այնտեղ։

Հավաքած գումարները ներդնում են գործի մեջ և իրականացնում բիզնես գաղափարը։

Հավելվածի միջոցով մարդիկ կարող են տեսնել, թե իրենց անհրաժեշտ երթուղային տրանսպորտի համարը որտեղ է գտնվում և ինչքան ժամանակից կհասնի այն կանգառ, որտեղ իրենք են սպասում։

Back to top button