Ձայնադարան․ «The Beatles»
Մասնագետներից շատերը երաժշտական դարաշրջանը սիրում են բնորոշել «մինչ Բիթլզը» և «Բիթլզից հետո» արտահայտություններով։
Չնայած երաժշտական աշխարհում ընդունված հաստատուն չափանիշներին՝ նրանք կարողացան պայթեցնել գրեթե բոլոր կարծրատիպերն ու միավորել միմյանցից տարբեր` նույնիսկ երաժշտությունից հեռու տարածքներ:
Նրանց ձայնը հասանելի էր անգամ «երկաթե վարագույրներից» այն կողմ` Խորհրդային միության անհասանելի տարածքներում: