ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին պետք է վերադարձնել իրենց մանկությունը

«Սահմանամերձ  գյուղերում սոցիալական  խնդիրների լուծմանը զուգահեռ  բնակիչներին  պետք է տրամադրվի նաև հոգեբանական  աջակցություն»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է  սահմանային լարվածության օրերին՝ որպես հոգեբան իր մասնագիտական առաքելությունը Տավուշում  իրականացրած  Անի Ենգիբարյանը։   

Նա կարծում է, որ տարածաշրջանում հոգեբանների մասնագիտական  առաքելությունները  պետք է ակտիվ լինեն։ Տավուշի մարզպետարանի հետ  տեղաբնակ  մասնագետներին  գտնելու  և  նրանց վերապատրաստելու  քայլեր են   նախատեսել։  Իսկ  մինչ այդ Չինարիում և Այգեպարում բնակվող  10 ընտանիքի հետ  հոգեբաններն արդեն սկսել են աշխատել։  

Ցուցադրել ավելի
Back to top button