Արմատներ

Սրնգահար աղջիկը. Աննա Հովհաննիսյան․ «Արմատներ»

Հայկական Սրինգը կամ բլուլը աշխարհի ամենաքաղցրաձայն նվագարաններից մեկն է, որն առաջին անգամ բարձր բեմում, որպես մենակատար գործիք ներկայացրել է Կոմիտասը:

Այժմ արդեն ոչ միայն ավելացել է հետաքրքրությունը դեպի այս նվագարանը, ձևավորվել են հայկական սրնգի կատարողական դպրոցներ:

Տևականորեն այս նվագարանը ևս եղել է տղամարդկանց մենաշնորհը, բայց արդեն քիչ չեն նաև բլուլահարուհիները: Պատմում է բլուլահար Աննա Հովհաննիսյանը։

Աննան այն երաժիշտներից է, որի համար օրվա տևողությունը 24 ժամից ավելի է, որ ամենուր է ու հասցնում է նվագել շատերի հետ, լինել այնտեղ, որտեղ իր կարիքը կա, Աննան արդեն երկար տարիներ Նուբարի բլուլահարն է, նվագել է Մասունք, Ոստան, Մարաթուկ, Լեռնապար և այլ ազգագրական խմբերի հետ, սրանից բացի մի քանի երաժիշտ ընկերների հետ պարբերաբար ստեղծել են փոքրիկ անսամբլներ, նվագել տարաբնույթ հայկական երաժշտություն, համագործակցել նաև այլազգի երաժիշտների հետ։

Յուրաքանչյուր անհատ իր գործում կարող է հաջողություն ակնկալել, եթե ունի երազանքներ, որոնք կարող է դարձնել նպատակ և իրագործել, փորձենք բացահայտել Աննա Հովհաննիսյան ոչ թե մարդու, այլ երաժշտի։

Ցուցադրել ավելի
Back to top button