ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Դատավարական նման հանգուցալուծումն սպասելի էր․ Վարուժան Ավետիսյան

«Դատավարական նման հանգուցալուծում,  իհարկե, պատկերացնում էինք, մեղադրական նման ելքը մեզ համար սպասելի էր»,–«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել  է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով մեղադրող դատախազների օգոստոսի 12-ի մեղադարական ճառին։

Դատախազները դատարանին միջնորդել են «Սասնա ծռերի» 9 անդամներին ազատազրկել տարբեր պատժաչափերով․ առաջարկվող նվազազագույն ժամկետը   8 տարի 6 ամիսն է, առավելագույնը՝  ցմահ ազատազրկումը, որը որպես պատիժ առաջարկվել է նշանակել Սմբատ Բարսեղյանի նկատմամբ։

Վարուժան Ավետիսյանն ասում է, որ պետք էր իրավական գործընթացներ տեղի ունենար։

«Ապստամբության հանգմանքը պետք է ճանաչվեր ու  իրավաքաղաքական գնահատական տրվեր  անցյալին։ Բայց այս   իշխանությունը   ձուլվել է  նախկինի հետ՝ դառնալով նրա իրավահաջորդը»,–ասում է  Ավետիսյանը։

Back to top button