ԿարևորՀասարակություն

Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ վերգետնյա անցում է կառուցվում

Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ վերգետնյա անցում է կառուցվում։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Ըստ հիմնադրամի՝ դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցերից է եղել երեխաների ապահով անցումը դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ՝ ամենաբանուկ հատվածներից մեկում:

Վերգետնյա անցումի շինարարությունը սկսվել է։ Այն իրականացվել է ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով։ Կարճ ժամանակ անց 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցն առավել անվտանգ կանցնեն, նշում են հիմնադրամից:

ՀՏԶՀ-ից հայտնում են, որ այս տարի շահագործման կհանձնվի Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը: Այն վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող՝ Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով:

Ըստ Վանաձորի քաղաքապետարանի՝ վերգետնյա անցումը կառուցվում է այնպես, որ հետագայում վերելակի տեղադրման միջոցով հնարավոր լինի հարմարեցնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին: Առայժմ վերջիններիս մուտքը դպրոց կկազմակերպվի դպրոցի հարևանությամբ գտնվող փողոցից՝ արդեն կառուցված թեքահարթակներով:

Back to top button