Հայկական հարց

Արդյոք կա՞ն իրավական հնարավորություններ Սևրի պայմանագիրը կրկին շրջանառության մեջ դնելու համար․ «Հայկական հարց»

Արդյոք կա՞ն իրավական հնարավորություններ Սևրի պայմանագիրը կրկին շրջանառության մեջ դնելու համար:

Թեև Սևրի պայմանագիրը ստորագրվել էր բազմաթիվ երկրների կողմից, սակայն այն չվավերացվեց, ինչը գերազանցապես քաղաքական պատճառներ ուներ:

Սուլթանի օրինական կառավարությունն աստիճանաբար իր դիրքերը զիջում էր «ազգային» Միլլի շարժմանը, որը կայսրությունը փրկելու նպատակ էր հետապնդում:

Ազգային ուխտով դրված էր թուրքերի կարծած անատոլիական տարածքներն իրենց ձեռքում պահելու գերխնդիրը:

Այս հարցում անուրանալի էր Խորհրդային Ռուսաստանի դերը, որը Մուստաֆա Քեմալին միայն ռազմական օգնություն չէր տրամադրում, այլ նաև միջազգային բոլոր խորհրդաժողովներում սատարում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: Սևրի պայմանագիրը՝ մաս 9-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button