ԿարևորՀասարակություն

Հայկական անօդաչու սարք չի խոցվել․ ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել: 

«Իրականությանը չի համապատասխանում, եթե խոցեն, խոստանում ենք չհերքել»,- Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։

Back to top button