ԿարևորՀասարակություն

Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ․ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցներին

«Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։

«Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ»,- գրել է գերատեսչության ղեկավարը։

Պետրոսյանն ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև որպես առաջնային խնդիր դրել է օրենքի գերակայության վերականգնումը:

«Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։ Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որը վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պետք է պատժվի օրենքի ուժով և ողջ խստությամբ»,- նշել է Պետրոսյանը։

Back to top button