ԿարևորՀասարակություն

Պարզ լճի շրջակայքում գործող տարածքների տարեկան վճարները կվերանայվեն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է»,–ասել է նախարարը։

Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։

ℹ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՎԵԼՈՒ ԵՆ❗֊ Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է…

Gepostet von Davit Grigoryan am Samstag, 15. August 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close