ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից մահացել է կյանքեր փրկած սիրիահայ բժիշկը

Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ, սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը: «Արեւելք»-ի տեղեկություններով՝ Ջանի Հադաթը մահացել է կորոնավիրուսից։

Ըստ լրատվամիջոցի մինչ այս պահը, Հալեպում 55 բժկական ոլորտի աշխատակից է մահացել։ Նրանց թվում է նաև սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը։

«Գյումրի» բժշկական կենտրոնը հայտնում է, որ  Ջանի Հադաթը 1988 թվականից իր բժշկական թիմով բարեգործական վիրահատություններ է կազմակերպել Գյումրիում և Հայաստանի ու Արցախի բժշկական կենտրոններում՝ առողջապահության նախարարության թույլտվությամբ։

Ջանի Հադաթը շուրջ 40 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը՝ Գյումրու բժշկական կենտրոնում: Դրանց արդյունքում հնարավոր է եղել փրկել տասնյակ կյանքեր։

Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների…

Gepostet von Gyumri Medical center am Samstag, 15. August 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close