Հայերի գույքի ապօրինի բռնազավթումը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների ծրագրած և իրականացրած ցեղասպանության հետևանքով․ «Հայկական հարց»

Հայերի գույքի ապօրինի բռնազավթումը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների ծրագրած և իրականացրած ցեղասպանության հետևանքով:

Սևրի պայմանագիրը հայ ժողովրդի համար միայն սահմանային և տարածքային խնդիր չէր լուծում: Այս փաստաթղթում կային ցեղասպանության հետևանքների հաղթահարման տեսանկյունից կարևոր դրույթներ:

Այդ հոդվածները վերաբերում էին հայության խախտված իրավունքների վերականգնմանը, թեև դրանցում չկային հայ և Հայաստան բառերը: Օրինակ՝ 142-րդ հոդվածում արձանագրվում էր, որ պատերազմի ընթացքում պարտադրությամբ իսլամ ընդունած անձինք կարող էին կրկին իրենց դավանած կրոնին վերադառնալ, իսկ առևանգվածներն ու անտեղի ձերբակալվածներն էլ պետք է ազատ արձակվեին՝ միջազգային խառը հանձնաժողովի քննության արդյունքում:

Այդպիսով բազմաթիվ հայուհիներ և հայ որբեր կարող էին ազատագրվել թուրքական գերությունից և ստրկությունից: 144-րդ հոդվածում նշվում էր, որ չեղյալ պետք է համարվեր Լքյալ գույքի մասին Թուրքիայի օրենքը:

Դրա հետևանքով հայերից բռնազավթված գույքը և ունեցվածքը պետք է վերադարձվեին դրանց օրինական տերերին՝ կրկին միջազգային խառը հանձնաժողովի հսկողության ներքո: Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: Սևրի պայմանագիրը՝ մաս 8-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button