ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ոռոգել անջրդի հողերը. Տավուշի զարգացման ծրագրերը

Տավուշում 2016 թվականից մինչ օրս կառուցվել է 13 թաքստոց և այս ամիս նախատեսվում է կառուցել ևս 3–ը։ Բացի թաքստոցներից` « Պահապան զարգացման » հիմնադրամը Բերդավանում  կառուցել է նաև պաշտպանիչ պատեր, որոնց թիվը նորից կավելանա, «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է «Պահապան զարգացման » հիմնադրամի տնօրեն, Տավուշի մարզպետի խորհրդական  Ինգա Հարությունյանը։

Բացի անվտանգության հարցերով զբաղվելուց` հիմնադրամը մարզում իրականացնում է նաև զարգացման ծրագրեր՝ օգնելով սահմանամերձ համայնքների բնակիչներին մնալ ու արարել իրենց բնակավայրերում։

Այժմ ուշադրության կենտրոնում մարզի անջրդի հողերը ոռոգման ցանցով ապահովելն ու նոր այգիներ հիմնելն է։ Ծրագրի իրականացման համար հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել։

Back to top button