Ռետրո ակումբ

Լեգենդար արտիստներ և խմբեր․ Ռոբերտ Փլանթ․ «Ռետրո ակումբ»

«Led Zeppelin»-ի վաղ շրջանում ամսագրերից մեկին տված հարցազրույցում 26-ամյա Ռոբերտ Փլանթն ասել էր, որ ինքը ծերանալու իմաստը չի հասկանում:

36 տարի անց, անդրադառնալով այդ մտքին, հաստատեց. «Այո, նա ճիշտ էր. կարծում եմ՝ դա ավելի շատ ոգուն է վերաբերում, քան ժամանակագրությանը: Եթե ես չզբաղվեի այն ամենով, ինչն իմն էր, ես այսպես երիտասարդ չէի մնա, ինչպես հիմա եմ: Ես երգում եմ, այնպես չէ՞, կյանքեր չեմ փրկում, ոչ էլ ոռոգման ջրի համակարգ եմ փորում: Ես երգում եմ և պետք է խաղաղ ու երջանիկ անցնեմ ինձ տրվածի միջով, շատ աշխատեմ և չնայեմ այս ամենին իբրև բացառիկ շնորհի: Ինչ խոսք, մեծ նվեր է այն ունենալը, բայց եթե ես երկար ժամանակ դոփեմ նույն տեղում, հավանաբար կկորցնեմ այն»:

Անգլիացի երգիչ, երաժիշտ և երգահան Ռոբերտ Փլանթն ունեցավ փայլուն սոլո կարիերա, բայց երաժշտության պատմության մեջ նա առավելապես հայտնի կմնա որպես լեգենդար «Led Zeppelin» խմբի մեներգիչ:

Back to top button