ԿարևորՀասարակություն

Շնորհավոր ամանոր՝ 4513 թվականը

Այսօր 2020 թվականի օգոստոս ամսի 11-րդ օրն է։ Սա փաստ է․ սակայն՝ ոչ Ալբերտ Տոնոյանի համար։ Առավոտյան նա արթնացել է 4513 թվականի նավասարդի 1-ին։
Եթե Ալբերտի ժամանակային գոտում ապրողները մեծամասնություն կազմեին՝ հավանաբար առավոտյան խոզի ազդրով և մայրաքաղաքային աղցանով կնախաճաշեին, հետո կգնային բարեկամներին շնորհավորելու։
Տոն է։ Ամանոր։

Սակայն արդեն առնվազն 1700 տարի է՝ այս օրը տոնական տրամադրություն ունեցողները բացառություն են, ոչ թե օրինաչափություն։
«Օգոստոսի 11-ն անցնում է այնպես, ասես ոչնչով չի առանձնանում տարվա մյուս օրերից»․ Ալբերտին այս միտքը այցելեց պատահաբար, հանկարծակի։ Ինչպե՞ս կարող է Հայկ Նահապետի՝ Բելի նկատմամբ տարած հաղթանակի օրը անտեսված մնալ։ Մտածեց, բարկացավ, անհանգստացավ ու որոշեց լուծում գտնել․


-Մի քանի տարի առաջ, երբ իմացա, որ մեծ հաղթանակի 4500 տարին է լրացել ու մենք բոլորովին չենք նշել, մտքովս անցավ ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավելով կազմակերպել, որ մարդիկ իմանան, լսեն և տոնեն այդ տոնը,- նշում է Ալբերտը։

Հենց այդտեղից էլ առաջացավ ավանդույթը․ ամեն տարի խումբ է հավաքում, վերցնում վրաններ և շարժվում դեպի Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլուխ՝ Աժդահակ լեռ, նշելու մեծ հաղթանակը և Նավասարդի տոնը՝ հայկյան տոմարով։

-Մեծ խմբով գնում ենք արշավ դեպի Աժդահակ, վրաններ ենք դնում, դիմավորում ենք մեր հայկական նոր տարին, զրուցում ենք, պարում ենք, զեկուցումներ ենք անում։ Վերջերս պարզվեց, որ մոտակայքում շատ մեծ ժայռապատկերեների դաշտ կա, արշավ ենք անում, և վերադառնում ենք Երևան։
Այս տարի խումբը դեռ չի մեկնել արշավի․ օրն աշխատանքային է, սպասում են հանգստյան օրերին՝ ներքին դժգոհություն ունենալով․ գոնե մի քանի օր պիտի լրիվ ազատ լինեին՝ ինչպես հարիր է ամանորյա տոներին։

Շատ լավ սեղան ենք պատրաստում՝ ինչպես վայել է նոր տարին նշելուն, մի քանի ճաշատեսակ, խմիչքներ են լինում,,,խարույկ ենք վառում, շուրջպարեր են լինում, երգում են։ Լինում են, որ բանախոսները փոքր զեկուզումներ են անում նավասարդի, Հայկի Բելի ճակատամարտի վերաբերյալ։
Նավասարդը տոն էր բոլորի համար՝ բոլորի հետ։

Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը օգոստոս տասնմեկյան և հունվարմեկյան ամանորների տարբերությունները նշում է պատմիչների արձանագրությունների վրա հիմնվելով․

-Նավասարդի մասին մենք վկայություն ունեք Փավստոս Բուզանդի մոտ, որը վկայում է ուրախ, համախմբված տոների մասին։ Դրան սովոր էին հայոց եպիսկոպոսապետերը, թագավորները, մեծամեծերը, նախարարները և աշխարհախումբ ժողովուրդ: Սա վկայում է, որ նավասարդի դեպքում մենք գործ ունենք համընդհանուր, հրապարակային ու համայնքային տոնի հետ։ Ակնհայտ է տարբերությունը ձեռմային ամանորի հետ, որը կենտրոնանում է ընտանիքի, տան ներսում,-նշում է Գոհարը։

Բոլոր տարբերությունները հաշվի առնելով Ալբերտ Տոնոյանը նշում է երկու օրերն էլ, սակայն իր համար ավելի ընդունելի նոր տարին հստակ է։

Ես ինքս ամանորը համարում եմ օգոստոսի 11-ը։ Ինձ շատ ոգևորում է այն, որ հայերը 4500 տարի առաջ ոչ միայն տոմար են ունեցել, այլ նաև դիտարկումներ են ունեցել ու էդ պահին Հայկի հաղթանակի կապակցությամբ սկսել են նորից տարիները հաշվել։ Դա շատ կարևոր օր է իմ համար, դրան հավասար կարող էր լինել, օրինակ, եթե 4500 տարի հետ գնայինք ու Վահագնի ծնունդը նշեինք։

Ալբերտը նախորդ տարվա արշավների նկարներն է ցույց տալիս, կարծես ինքն իր համար ներքին ամփոփում անելով։ Ամանորի առանձնահատկությունն է․ Ստիպում է ետ նայել։

-Ես համարում եմ, որ 4512 թիվը դրական, լավ տարի էր ժողովրդի համար, Հայկը դժգոհ չէր լինի մեզնից, եթե համեմատության մեջ դնենք նախորդ տարիների հետ։

Շատ են ասում, որ մենք հիմա ճանապարհներ ենք սարքում, ես դա տեսնում եմ, դա շատ նկատելի ձեռբերում է, բայց ես շատ կուզեի 4513 թվականի ամփոփման ժամանակ ասեինք, որ ջրամբարներ ենք սարքում։ Որօպես սարերուոմ հաճախ լինող մարդ ես կարծում եմ, որ շատ մեծ ուշադրություն պիտի դարձնենք ջրամբարներին և ջրանցքներին,-իր ցանկությունն է հայտնում Ալբերտը։
Ամանորը հենց ցանկությունների իրականացման հույսով ենք տոնում։ Ալբերտի երազանքն էլ հենց կապվում է ջրի, ջրամբարաշինության հետ։

Իսկ նոր տարում այն որքանո՞վ կիրականանա:
Տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Մամիկոն Գասպարյանը վստահեցնում է՝ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է՝ արդեն գործարկման փուլումմ ջրամբարաշինությունը կառավարության կողմից ընդունված գեակա ճյուղ է համարվում։

-Ջրամբարները մեր հանրապետության համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով մեր երկրի ռելիեֆային պայմանները, այն, որ գնտվում ենք բարձր գոտում, գոյացած ջրային հոսքերը Արաքս գետով, Դեբետ գետով հանրապետության տարածքից դուրս են գալիս: Ջրամբարների առկայության պարագայում մենք գարնանը կարող ենք կուտակել այդ ջրի պաշաները և ամռանը ու աշնանը օգտագործել մեր կարիքների համար,-ջրամբարների կարևորության մասին է պատմում Մամիկոն Գևորգյանը։

Կառույցի կողմից այս պահին իրականացվում է Վեդիի ջրամբարի շինարարությունը, նախատեսում են աշխատանքները ավարտել 2021 թվականին։ Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները ևս մեկնարկելու են։

Հուսանք՝ մեկ տարի անց՝ 4513 թվականի այս օրը Ալբերտը գոհ կլինի, Հայկ Նահապետը՝ ևս։
Եվ, առհասարակ, անկախ օրվանից՝ մեկ տարի անց նախորդ 365 օրերին գոհունակությամբ նայել կկարողանանք յուրաքանչյուրս։

Back to top button