ԿարևորՀասարակություն

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվը հույս ունի՝ Դավիդյանցը կվերանայի որոշումը

Հեղափոխությունից հետո «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնը ղեկավարած Մհեր Դավիդյանցի`  պաշտոնը թողնելու մասին  լուրերը մեծ արձագանք են գտել համացանցում։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի պաշտոնից հրաժարվելու լուրը բուժանձնակազմի համար անակընկալ էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է  նույն հիվանդանոցի ինֆեկցիոնիստ  Մարինա Դանիելյանը։ Վերջինիս խոսքով՝  ամբողջ կոլեկտիվը հիասթափված է։ Կորոնավիրուսի դեմ հաջող պայքար տանելուց հետո  ավարտն այսպիսին չպետք է լիներ, ասաց բժկշկուհին։

«Բոլորս հիմա շատ հուսահատ աշխատում ենք։ Եկել ենք աշխատանքի տխուր, Վաղը մյուս օր, որ մի հատ էլ բռնկում եղավ, ի՞նչ ենք անելու»։   

Կորոնավիրուսի օրերին բոլորիս համար հասանելի Մհեր Դավիդյանցն այսօր հեռախոսազանգերին չէր պատասխանում զանգերին։ Չկարողացանք պարզել տնօրենի պաշտոնից հրաժարվելու պատճառները,  պատրա՞ստ է ընդառաջել դիմումը հետ վերցնելու կոլեկտիվի խնդրանքին։

Մնա տանը․ տեսաուղերձ՝ ժեստերի լեզվով

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ  Ալինա Նիկողոսյանը  «Ռադիոլուրին» փոխանցեց, որ դեռ տարեսկզբից ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:

«Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից ։ Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»։

Նախարարի հրամանով երկու բժշկական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենները նոր կենտրոնի ձևավորմամբ պայմանավորված արդեն ազատվել են  պաշտոնից՝ ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կնշանակի  նախարարը։

Back to top button