ԿարևորՀասարակություն

Հարգանքի տուրք՝ Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակին

Ֆրանսիայում երիտասարդ հայ դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակին, այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երիտասարդ դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, որը 100 տարի առաջ այս օրը՝ 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների, այդ թվում՝ Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի, ՀՀ տարածքը պետք է կազմեր 160 հազար քառ. կմ: Պայմանագիրը մինչ օրս ուժի մեջ է:

Back to top button