ԿարևորՀասարակություն

Տրանսպորտում կրկին արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքեր

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշակի խախտման դեպքեր:

Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքեր:

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ Պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։

Հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close