ԿարևորՀասարակություն

Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատության» լրագրողների աշխատանքը

Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս օգոստոսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

«Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրել Ոստիկանության ուշադրությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close