Ժամանակի վկան

Սևրի պայմանագիր-100․ «Ժամանակի վկան»

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Անտանտի երկրների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր։

Այն ստորագրել են մի կողմից՝ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոնք պայմանագրում նշված են որպես գլխավոր դաշնակից տերություններ, ինչպես նաև դրանց դաշնակից Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբախորվաթասլովենական պետությունը և Չեխոսլովակիան:

Ստորագրող երկրորդ կողմը Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիան էր:

Back to top button