ԿարևորՀասարակություն

Հայաստանում սկսվում է կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների նոր հետազոտություն

Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`

  • ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
  • լրացնել հարցաթերթիկը
  • այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում

Հետազոտողներն արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։

«Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ https://docs.google.com/…/1FAIpQLScUgsUf-RTIwhiG-k…/viewform։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,-գրում է Արմեն Մուրադյանը։

Back to top button