ԿարևորՀասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան փողոց-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի <<Զվարթնոց>> օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով <<Զվարթնոց>> օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։

Back to top button