Մտքի ուժը

Հայ գիտնականներն ուսումնասիրում են «մութ տիեզերքը»․ «Մտքի ուժը»

Ի՞նչ գիտենք մենք տիեզերքի մասին։ Վերջին տասնամյակներում անսպասելիորեն պարզվել է՝ շատ քիչ բան։ Գիտնականները պարզել են ՝ տիեզերքը հիմնական մասը մութ է, աներևույթ, իսկ տեսանելի է տիեզերքի միայն փոքր մասը:

Օրինակ, երկնքում երևացող աստղերը կազմում են տիեզերքի չնչին մասը՝ 0․5 տոկոսից պակաս։ Տիեզերքի այդ մութ հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը, չի բացատրվում գոյություն ունեցող ֆիզիկայի օրենքներով։

«Մութ տիեզերքի» ուսումնասիրությամբ Հայաստանում զբաղվում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը, որը ղեկավարում է պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը:

Կենտրոնը մեծ չէ, այսօր ունի 13 գիտաշխատող, գիտությունների երիտասարդ թեկնածուներ՝ հիմնականում Գուրզադյանի նախկին ասպիրանտներ, նրանցից հինգը ընդգրկվել են արդյունավետ գիտաշխատողների՝ ներառյալ երիտասարդների, Գիտության պետական կոմիտերի կազմած ցուցակներում։

Ցուցադրել ավելի
Back to top button