ԿարևորՀասարակություն

Արցախում օգոստոսի մեկից արգելափակվել են օնլայն խաղատները

Արցախում օգոստոսի մեկից արգելափակվել են  օնլայն խաղատները: Նման որոշման պատճառը բազմաթիվ քաղաքացիներից ստացված բողոքներն են եւ ուսումնասիրությունները։ Օնլայն խաղատներում արցախցիները մի քանի միլիարդ դրամ գումար են թողում:  Որոշման ընդունումից հետո, սակայն, բանավեճ կա, որի մասնակիցները մեծամասամբ կողմ լինելով արգելքին՝ կարծում են, որ արգելքը խնդրի լուծում չէ:

Արդեն  մի քանի օր է, Արցախում ուղղակի մուտքով  հանրավոր չէ բացել տոտալիզատորների, խաղատների ծառայություն մատուցող  կայք էջերը: Արգելափակման  որոշման մասին հայտարարելով` նախագահ Արայիկ Հարությունյանը  նշել էր, որ    բազմաթիվ արցախցիներ խաղում են՝ հաճախ պարտվելով ամբողջ ամսվա աշխատավարձը և ոչ միայն: Նման դեպքերը  ընտանիքների կամ քաղաքացու համար անիմաստ պարտքերի կուտակման, հետո արդեն ամուսնալուծությունների, ինքնասպանությունների պատճառ են դառնում:

Օրենսդրությամբ Արցախում տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպումն արգելված է: Բանավեճի մասնակիցների մի մասը կարծում է, որ օնլայն հարթակը տարիներ առաջ եկավ լրացնելու հենց այդ բացը: Այժմ էլ հնարամիտները օրերի ընթացքում գտել են  արգելափակումը շրջանցելու ձևերը։

Այնպես որ, գումարները դարձյալ դուրս են գալիս ընտանիքից ու Արցախից: Արթուր Հարությունյանը Արցախի Աժ պատգամավոր է, ֆինանսների նախկին նախարար:

Իրավաբան Գուրգեն Ներսիսյանն ասում է, որ որոշման իրավական հիմքը թերի է, հիմնավորումները` թույլ: Առանց նախնական հանրային քննարկումների նման որոշումների ընդունումը կարող է նախադեպ դառնալ այլ սահմանփակումների համար:

Արգելափակումը նախաձեռնողներն ասում են, որ  ընթացող գործընթացներին հետևում են, օրենքի շրջանցումը բացառելու համար համարժեք քայլեր են կատարելու։

Չի բացառվում, որ առաջիկայում փոփոխություններ լինեն նաև կրթական ծրագրերում: Օնլայն խաղատներում պարտվողների մի մասը երեխաներ են: Երիտասարդ պատգամավորները կարծում են, որ նրանց ֆինանսական դաստիարակությունը պետք է  սկսել դպրոցից՝  ֆինանսների կառավարման տարրական գիտելիքներ տալով։

Back to top button