ԿարևորՄշակույթ

Տավուշը՝ մշակութային իրադարձությունների կենտրոն

Տավուշի սահմանամերձ համայքներում մեկնարկել են «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով մի շարք միջոցառումներ: Այս առիթով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանին, դերասան Դավիթ Հակոբյանին և արվեստի բնագավառի այլ ներկայացուցիչների:

Արա Խզմալյանը խոստացել է, որ ամբողջ տարվա ընթացքում Տավուշի մարզում մշակույթի ներկայությունն ապահովված կլինի:

«Մենք այս արշավից հետո պետք է ավելի լավ մշակութային կյանք ունենանք»,- ասել է Տավուշի մարզպետը:

Երեկ արդեն Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները երեխաների դատին են ներկայացրել «Անխելք մարդը» ներկայացումը: «Մասունք» համույթը հանդես է եկել հետաքրքիր պարային ծրագրով, իսկ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտները՝ հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններով:
Այցի շրջանակում սահմանամերձ համայնքներին կտրամադրվի պետական պատվերով հրատարակված շուրջ 100 անուն գրականություն:

Back to top button