ԿարևորՀասարակություն

Ներքին Կարմիրաղբյուրը շուտով նոր պուրակ կունենա

Գործադիրն այսօրվա նիստում որոշեց 278 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ որոշման նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին՝ վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար:

«Նախնական գնահատականով՝ անհրաժեշտ է առնվազն 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ Կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է, և կանխավճարի տեսքով արդեն հատկացվել է:

Վարաչպետն ընդգծեց, որ հատկացվող գումարով Չինարի գյուղի ավերված բնակելի տունը զրոյից կվերականգնվի:

Ներքին Կարմիրաղբյուրը շուտով նոր պուրակ կունենա։ Չինարիում էլ ավարված բնակելի տունը հիմքից նորից կկառուցվի։  Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումների եւ հակառակորդի հրետակոծությունների հետեւանքների վերացման աշխատանքները մտել են նոր փուլ։

Կառավարության այսօրվա նիստիում վարչապետ Նիկոլ Փաշինյանն վերանորոգման աշխատանքները էլ ավելի արագացնելու կոչ էր անում

Հուլիսյան սրացման օրերին էր, երբ այցելեցի Այգեպար։ Բնակիչները ցույց էին տալիս Հրետակոծությունից վնասված իրենց տները։  Տավուշի մարզի հինգ գյուղեր  առավել շատ վնասներ կրեցին։  Հրետակոծությունից ավերվել էին տներ, անասնագոմեր և այլն։ Բարեբախտաբար բնակիչների շրջանում զոհեր չեղան։

Այսօր շենք- շինությունների վերանորոգման հետ զուգահեռ` մեկնարկել են նաև գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Կառավարությունն  այսօր   278 մլն դրամ հատկացրեց  այդ աշխատանքներն ավարտին հասցելու համար։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  նշեց, որ  հատկացվող գումարը ուղղվելու է բնակելի տների, դպրոցների վերակառուցման ու ապաստարանների հիմնանորոգման վրա։

«Շինարարներն այս պահին աշխատում են: Գումարն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին հետևյալ բաշխվածությամբ՝ 110 միլիոն 581 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84 միլիոն 357 հազար դրամը՝ Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի և Չինարիի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը: 82 միլիոն 600 հազար դրամը կծախսվի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման նպատակով»,- ասաց նախարարը: 

Հակառակորդի հուլիսյան հրետակոծությունների հետեւանքով ավերված շենք- շինությունները վերականգնվում են պետության հաշվին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close