ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք, ապաքինվել է 706 մարդ

Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 171600 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1588 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228։

Back to top button