Սփյուռքի ձայնը

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի հայրենադարձ լիբանանահայերի համար․ Ավետիս Կիտանյան․ «Սփյուռքի ձայնը»

Բեյրությի նավահանգստում տեղի ունեած պայթյունի հետևանքով հայերի շրջանում վիրավորում ստացածների թիվը գնալով մեծանում է։ Ու թեև Լիբանանի կառավարությունը հայտարարել է քաղաքացիներին անվճար բուժօգնություն տրամադրելու մասին, սակայն բուժօգնւթյունն այս օրերին անգամ անվճար չէ, -ասում է Լիբանանի զբոսաշրջության նախին նախարար, կորոնավիրուսի ճգնաժամային շտաբի ղեավար Ավետիս Կիտանյանը:

Լիբանանում ծնված Հրայր Ճեպեճյանը, ով Արաբական Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարն է, այս օրերին ավելի է արժևորում իր ծննդավայրը, նրանից ստացած արժեքներն ու ցավով ու ափսոսանքով խոսում Լիբանանում տեղի ունեցածի մասին: Հրայր Ճեպեճյանի հետ զրուցել է Շաքե Մանգասարյանը:

Լիբանանի Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթի տնօրեն Անի Եփրեմյանը տնտեսաան, նյութական խնդիրներից բացի կարևորում է Լիբանանում ստեղծված հոգեբանական ծանր մթնոլորտի առկայությունը:

Հաղթահարելու համար պետք է ժամանակ, աշխարհի օգնությունը, ինչպես նաև պայթյունի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:

Ցուցադրել ավելի
Back to top button