ԿարևորՀասարակություն

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով կերկարացվի

Շարունակում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները․ վարչապետ

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսային իրավիճակը մոտ է մայիսի վերջին ցուցանիշին, ինչը նշանակում է, որ պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այսօր պարետատան նիստից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կորոնավիրուսը հաղթահարելու շանս ենք ստացել, և ամեն ինչ պետք է անել իրավիճակի բարդացում թույլ չտալու համար»,- ասել է վարչապետը՝ քաղաքացիներին կոչ անելով ավելի հետևողականորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը։

Ունենք շանս՝ ունենալու առանց կորոնավիրուսի Հայաստան․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ իրավիճակի բարելավում ունենք։ Նա ևս խոսել է իրավիճակը բարդացում թույլ չտալու անհրաժեշտության՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին։

Ունենք շանս իրավիճակը զրոյականի հասցնելու և առանց կորոնավիրուսի Հայաստան ունենալու համար, հավելել է Թորոսյանը։

Արտակարգ դրության ռեժիմի վերջին երկարացումը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնել է, որ որոշում է կայացվել Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել։

«Սա, հավանաբար, կլինի Արտակարգ դրության ռեժիմի վերջին երկարացումը»,- ասել է Ավինյանը։

Back to top button