ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լիբանանը միայնակ այս իրավիճակը հաղթահարել չի կարողանա․ «Զարթօնք» օրաթերթի խմբագիր

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած  հուժկու պայթյունի  ձայնը  լսվել է անգամ Կիպրոսում, իսկ ավերածությունների  աշխարհագրական շառավիղը շուրջ 30 կմ է՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ վնասվել է նաև «Զարթօնք»–ի խմբագրատունը, որը նավահանգստից հեռու չէ։ 

Կենտրոնական Բեյրութը,  Սևակ Հակոբյանի խոսքով,  ամբողջությամբ քանդված է և հետերկրաշարժային պատկեր է հիշեցնում։ 

Առողջապահական համակարգը, մեր զրուցակցի բնորոշմամբ,  արդեն իսկ դժվարագույն վիճակում էր՝ COVID-19-ով պայմանավորված։

Երեկ հիվանդանոցներում շոկային իրավիճակ էր, այսօր համեմատաբար հանգիստ է ՝ ասել է Հակոբյանը։ Պայթյունների հետևանքով ավելի քան 100 զոհ 3000–ից ավելի վիրավոր կա։

«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը  խոսել է նաև   թուրք–լիբանանյան հարաբերություններիր մասին  և նկատել․ Բեյրութին օգնելու Թուրքայի  առաջարկը ամենավտանգավորն է Լիբանանի համար։ Նման իրավիճակները, ըստ  «Զարթօնք»–ի խմբագրի,  Թուրքիայի համար հարմար առիթ են մարդասիրական  քողի տակ հետապնդած նպատակներն իրականացնելու։

Back to top button