Գերդաստաններ

Անդրանիկը թողեց արհեստն ու բռնեց ազատագրական պայքարի ուղին․ «Գերդաստաններ»

Հայ ֆիդայապետ, զորավար Անդրանիկ Օզանյանի հայրենիքը Շապին Գարահիսարն է: Օզանյան ազգանունը նախնիները վերցրել էին Օզան գյուղի անվանումից:

Հայրը ատաղձագործ էր, որդուն էլ սովորեցնում էր իր արհստը, սակայն Անդրանիկը դեռ շատ երիտասարդ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրման գործին։ Կազմեց առաջին հայկական կամավորական գունդը, զենք հավաքեց և բռնեց ազատագրական պայքարի ճանապարհը։

17 տարեկան էր, երբ ամուսնացավ Վերոնիկայի հետ: Զորավարը ժառանգներ չունեցավ, կնոջ ծննդաբերությունից հետո երկու երեխաներն էլ մահացան:

Back to top button