ԿարևորՀասարակություն
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, ապաքինվել է 511 մարդ
Օգոստոսի 4-ին հաստատվել է 196 նոր դեպք, առողջացել են 511-ը: Մահվան դեպքերը 6-ն են: Պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 39 298
Բուժվողներ՝ 7930
Առողջացածներ՝ 30 372
Մահվան ելքեր՝ 768
Ընդհանուր թեստեր՝ 168 164: